23-05-2018 11:55
3989

Facebook սոցիալական ցանցի օգտատերերը հնարավորություն կստանան հրապարակել աուդիոձայնագրություններ, հայտնում է Digital Trends-ը:
Նշվում է, որ աուդիոձայնագրություններն աշխատելու են գունավոր ֆոնի ներքո: Բացի այդ, սոցցանցի օգտատերերը դրանցում կկարողանան լուսանկարներ և սմայլիկներ ավելացնել:
Սկզբում գործառույթը հասանելի կլինի միայն Հնդկաստանում. օգտատերերն օգտվում են դրանից մայիսի 16-ից: Ավելի ուշ այն կներդրվի ամբողջ աշխարհում:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



