jkjhkjhkj

23-05-2018 13:50 3813

procent1

 

Ռուսական բանկերը բարձրացնում են կարճաժամկետ ավանդների տոկոսադրույքները՝ կապված այդ պրոդուկտի նկատմամբ ռուսների հետաքրքրության աճով:

Ինչպես նշում են ԶԼՄ-ները՝ հղում անելով վարկային կազմակերպությունների տվյալներին, կարճաժամկետ ավանդների տոկոսադրույքները սկսել են աճել ընթացիկ տարվա սկզբից: Դա հանգեցրել է ռուբլով ավանդների պորտֆելի 67 տոկոսանոց աճի, այժմ այն կազմում է 473,7 միլիարդ ռուբլի:

Հաղորդվում է, որ 30 օր տևողությամբ ավանդների պորտֆելն աճել է մոտ 9,5 տոկոսով և կազմել 61,05 միլիարդ ռուբլի: Լրագրողներն արձանագրել են ակտիվության նվազում մինչև 6 ամիս տևողությամբ ավանդների պորտֆելի համար: Բանկային հատվածի այդ պորտֆելի ավանդները կրճատվել են 5 տոկոսով:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր