24-05-2018 13:55
3784

Գերմանական խոշորագույն բանկը՝ Deutsche Bank-ը, նախատեսում է աշխատակիցների հաստիքակազմը ներկայիս 97 հազարից կրճատել մինչև 90 հազար և ավելին, հայտնում է Finmarket-ը հղում անելով DPA գործակալությանը:
Ըստ աղբյուրի՝ տարեկան ժողովում, որը տեղի կունենա այսօր՝ Ֆրանկֆուրտում, նաև սպասվում են բանկի տնօրենների խորհրդի նոր ընտրություններ:
2018 թվականի առաջին եռամսյակում Deutsche Bank-ի շահույթն անցյալ տարվա հհամեմատ կրճատվել է մոտ 5 անգամ՝ մինչև 120 մլն եվրո:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



