24-05-2018 14:52
3598

Ակտիվների ծավալով Հնդկաստանի խոշորագույն վարկատուն՝ State Bank of India-ն (SBI) զեկուցել է ողջ պատմության ընթացքում եռամսյակային ռեկորդային կորստի մասին:
Այսպես, երեք ամսում՝ մինչև 2018 թվականի մարտի վերջ, ֆինանսական կազմակերպության զուտ կորուստը կազմել է 77,18 մլրդ ռուպի (1,13 միլիարդ դոլար)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 34,42 մլրդ ռուպիի նկատմամբ:
Կորուստների մեղման SBI-ի պահուստները, որոնք կապված են «վատ» պարտքերի հետ, կրկնակի ավելացել են՝ մինչև 280,9 մլրդ ռուպի:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



