
ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը և Նյու Յորք քաղաքի ֆինանսական ծառայությնունների վարչությունը որոշում են կայացրել ընդլայնել քննությունը Գերմանիայի խոշորագույն Deutsche Bank-ի նկատմամբ:
Ինչպես հայտնում են միանգամից մի քանի լրատվական գործակալություններ՝ այժմ Deutsche Bank-ը կասկածվում է ոչ միայն փողերի լվացման, այլև ՌԴ նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները խախտելու համար:
Ինչպես փողերի լվացման դեպքում, այս անգամ ևս մեղադրանքն առաջադրված է ֆինանսավարկային կազմակերպության ռուսական ներկայացուցչությանը:
Մասնավորապես, ամերիկացի վերլուծաբանները Deutsche Bank-ին մեղադրում են ֆինասական գործարքների ոչ ստույգ զեկույցներ ներկայացնելու համար:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



