
Ռուսաստանի մոտ 9 հազար քաղաքացի և ձեռնարկություն 2018 թվականի առաջին եռամսյակում սնանկ է ճանաչվել, այդ թիվը մինչև տարվա վերջ 50-60 տոկոսով ավելանալու է, փոխանցում է «Известия»-ն:
Նշվում է, որ սնանկության գործընթաց անցնել ցանկացող ֆիզիկական անձանց թիվն աճում է, քանի որ այդպիսով հնարավոր է խուսափել պարտքերի չվճարման պատասխանատվությունից և նոր կյանք սկսել:
Դատարանները դիմողների 90 տոկոսի պարտքերը ներում են:
Ընդհանուր առմամբ, 2017 թվականի ընթացքում սնանկ է ճանաչվել 29 876 քաղաքացի և իրավաբանական անձ, իսկ 2016-ին այդ թիվը կազմում էր 19 658:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



