04-06-2018 11:00
3557

Սլովակիայի բանկը թողարկել է ուղղագրական սխալներով, 0 եվրո անվանական արժեքով հուշանվերային թղթադրամ, փոխանցում է Slovakia International-ը:
Թղթադրամի վրա պատկերված է Բրատիսլավայի ամրոցը, որտեղ թագադրել են հունգարացի առաջնորդներին: Դրա վրա գրված Bratislavský hrad-ի «s» տառը բաց է թողնված (Bratislavký hrad):
Հաղորդվում է, որ թղթադրամի շնորհանդեսին հատուկ ժամանել են աշխարհի խոշորագույն կոլեկցիոներները: Սպասվում է, որ սխալների պատճառով դրա արժեքն էլ ավելի կմեծանա:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



