
Սինգապուրի դրամահատարանը ներկայացրել է հուշադրամներ ի պատիվ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ այստեղ կայանալիք հանդիպման:
Դրանք ստեղծվել են երեք տարբերակով՝ ներառյալ ոսկե և արծաթե տարբերակները:
Յուրաքանչյուր մետաղադրամի վրա պատկերված են ձեռքսեղմում, ձախից՝ ԿԺԴՀ-ի դրոշը, աջից՝ ԱՄՆ-ի դրոշը: Նաև վերևում անգլերեն «12.06.2018: Գագաթնաժողով Սինգապուրում» մակագրությունը:
Ոսկեդրամի արժեքը կազմում է ավելի քան հազար դոլար, արծաթադրամինը՝ 88 դոլար, իսկ սովորականինը, որը պատրաստված է նիկելազօծ ցինկից՝ 36 27 դոլար:
ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի ղեկավարների առաջին հանդիպումը Սինգապուրում է նախատեսված՝ հունիսի 12-ի առավոտյան:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



