
Ռուսաստանում 117 ֆինանսական կազմակերպություններում հնարավոր է առաջանա 500 մլրդ ռուբլու կապիտալի անցք, եթե նավթի գները կտրուկ նվազեն:
Բացի այդ, սննկացումը կարող է հանգեցնել դոմինոյի էֆեկտի, որը կանդրադառնա ևս 107 ընկերությունների վրա, հայտնում է РБК-ն հղում անելով սթրես-թեստի արդյունքներով ՌԴ ԿԲ-ի զեկույցին:
Վերջինս ենթադրում էր ռուբլու 39 տոկոսանոց նվազում և նավթի գների անկում՝ մեկ բարելի դիմաց մինչև 25 դոլար:
Թեստն անցկացվել է 2017 թվականին, արդյունքները միայն հիմա են հրապարակվել:
Նման սցենարներով ԿԲ-ն փորձում է գնահատել շուկայում պոտենցիալ ռիսկերը և առանցքային խաղացողների ծախսերը:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



