
Ամերիկյան Facebook ընկերությունն ընդհանուր առմամբ հանդես չի գալիս պետության կողմից սոցիալական ցանցի կարգավորման դեմ և պատրաստ է համագործակցել մյուս երկրների իշխանությունների հետ, ելույթ ունենալով New America ոչ առևտրային հետազոտական կենտրոնի հարթակում, հայտարարել է ընկերության գլոբալ քաղաքականության վարչության պետ Մոնիկա Բիքերթը:
«Կարծում եմ, որ կառավարությունը մեծ դերակատարություն ունի Facebook-ի դերի շուրջ այս քննարկումներում, և մենք դա ողջունում ենք:
Եվ կարգավորումը հաստատ մի այնպիսի բան չէ, ինչի դեմ մենք կտրականապես առարկում ենք, ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգն այդ մասին ասել է Կոնգրեսում վերջերս կայացած լսումների ժամանակ»,- հավելել Է նա:
Նա նաև նշել Է, որ իր աշխատանքի մի մասն իշխանությունների հետ մշտապես փոխգործակցելն է «ոչ միայն ԱՄՆ-ում, այլև մյուս երկրներում»:
Բիքերթը պատմել է, որ «ամիսը մեկ անգամ» ժամանում է Վաշինգտոն՝ պաշտոնատարներին պարզաբանելու ընկերության այս կամ այն քայլերը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ Facebook-ը «նման հարաբերություններ պահպանի ոչ միայն ԱՄՆ-ի, այլև այլ կառավարությունների հետ»:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



