jkjhkjhkj

08-06-2018 11:35 4236

deficit

 

ԱՄՆ-ի դաշնային բյուջեի դեֆիցիտը 2018 ֆինանսական տարվա 8 ամսում (սկսվում է հոկտեմբերի 1-ին) ավելացել է մինչև 530 մլրդ դոլար՝ անցյալ տարվա համանման ցուցանիշը գերազանցելով 97 մլրդ դոլարով, հայտնել է The Hill թերթը հղում անելով ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջետային վարչության զեկույցի տվյալներին:

Հաղորդվում է, որ կառավարական ծախսերը 2017 թվականի համեմատ աճել են 6 տոկոսով, մինչդեռ բեյուջեի եկամտային մասն ավելացել է միայն 3 տոկոսով:

Փորձագետները կանխատեսում էին, որ հանրապետականների կողմից առաջարկված հարկային պարտավորությունները, որոնք նվազեցրել են հարկադրույքների չափերը, կառավարական ծախսերի ավելացման վերաբերյալ երկկուսակցական համաձայնագրի զուգորդմամբ, կբերեն բյուջեի դեֆիցիտի աճին:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր