
Շվեյցարական Credit Suisse բանկը պայմանավորվածություն է ձեռք բերել ԱՄՆ Արդարադատության նախարարության և արժեթղթերի ու բորսայի հանձնաժողովի հետ՝ կապված Չինաստանում անբարեխղճորեն աշխատակիցներ ընդունելու գործի քննության կարգավորման մասին:
Credit Suisse-ը համաձայնել է վճարել 47 մլն դոլար տուգանք: Քննությունը ցույց է տվել, որ բանկի չինական մասնաճյուղն աշխատակիցներ էր ընդունում տեղի պետական հիմնարկների խորհրդով:
Դրա դիմաց ստանում էր շահավետ պայմանագրեր և այլ արտոնություններ:
Արդյունքում, Credit Suisse-ում աշխատանքի էին ընդունվում չինացի բարձրաստիճան պաշտոնյաների երեխաներն ու այլ ազգականները:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



