jkjhkjhkj

08-06-2018 15:41 4656

Revolut

 

Revolut ֆինտեխ ստարտափը թրեյդինգի համար հարթակ է գործարկելու, գրում է vc.ru-ն հղում անելով ընկերության ներկայացուցիչներին:

Ծառայությունից օգտվողները կկարողանան գնել և վաճառել այնպիսի ընկերությունների արժեթղթերն, ինչպիսին են Apple-ն ու Amazon-ը՝ առանց բրոքերային միջնորդավճարների:

Ներդրումներ հնարավոր կլինի իրականացնել ոչ միայն ընկերություններում, այլև այլ գործիքներում, օրինակ՝ բորսային հիմնադրամներում (ETF):

Ծառայությունը կգործարկվի կես տարվա ընթացքում և անվճար կլինի: Հաճախորդները հնարավորություն կստանան գործարք կատարել «մեկ քլիքով», խոստացել են Revolut-ում:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր