
Գերմանական խոշորագույն Deutsche Bank AG բանկը նախատեսում է միաձուլվել երկրի մեկ այլ ֆինանսական հսկա Commerzbank-ի հետ, բանկի խորհրդի նախագահը բանակցում է բաժնետերերի և ներդրողների հետ, հայտնում է Bloomberg-ը հղում անելով իր աղբյուրներին:
«Deutsche Bank-ի դիտորդական խորհրդի նախագահ Փոլ Ախլյայթները բանակցում է բանկի խոշորագույն բաժնետերերի հետ մրցակից Commerzbank-ի հետ միաձուլվելու վերաբերյալ՝ ֆինանսական առողջացում իրականացնելու նպատակով»,-հայտնել է գործակալությունը:
Ախլյայթները վերջին ամիսներին ևս քննարկել է երկրի խոշոր ներդրողների և պաշտոնյաների հետ միաձուլվելու հարցը:
Ընդ որում, գործակալությունը նշում է, որ բանկերի միջև պաշտոնական որևէ քննարկում դեռ տեղի չի ունեցել:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



