
Ամերիկյան Apple ընկերությունը կարող է արյան ճնշումը չափելու գործառույթով ֆիթնես-թևնոց թողարկել, որը կաշխատի ճնշումնաչափի սկզբունքով, հայտնում է Appleinsider-ը:
Նորագույն տեխնոլոգիան կկարողանա միանալ Apple-ի արդեն գոյություն ունեցող սարքերին, հետևել զարկերակային ճնշման ցուցանիշներին և տվյալները փոխանցել այլ սարքերի՝ հետագա վերլուծության համար:
Այն բաղկացած է ձգվող թևակալից, չափիչ սենսորներից և գլխավոր սարքի հետ կապի համար նախատեսված ինտերֆեյսներից:
Նոր ապրանքը կաշխատի ճնշումնաչափի սկզբունքով:
Եթե տեխնոլոգիան դուրս գա մշակման փուլից և մտնի շուկա, դա կլինի Apple-ի առաջին զուտ բժշկական ուղղվածության սարքը:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



