12-06-2018 15:55
3810

Wells Fargo-ն հետևելով ԱՄՆ այլ խոշոր բանկերին՝ արգելել է իր քարտերով կրիպտոարժույթներ գնել:
«Արգելելով կրիպտոարժույթների գնումը՝ բանկը շարունակելու է ուսումնասիրել շուկայի զարգացման միջոցները»,-հայտնել է հաստատության ներկայացուցիչ Շելլի Միլլերը:
Կրիպտոարժույթների շուկայի վրա ճնշումներ են գործադրում ոչ միայն ֆինանսական հսկաների սահմանափակումները: Երեքշաբթի բիթքոինի արժեքը ընկել է 6 տոկոսով՝ հարավկորեական կրիպտոբորսայի վրա հարձակման լուրերի ֆոնին:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



