21-06-2018 12:13
4470

Visa և MasterCard վճարային համակարգերը փորձարկում է բանկային քարտեր՝ համալրված մատնահետքի սքաներով, հայտնում է The Wall Street Journal-ը:
Նորարարության նպատակն է ծառայել անվտանգության թիրախներին. այժմ հաճախորդից վճարումների համար կպահանջվի միայն մատնահետք օգտագործել՝ PIN ծածկագիրը ներմուծելու փոխարեն:
Ենթադրվում է, որ դրա միջոցով հնարավոր կլինի կրճատել գողացված քարտերով գնումների քանակը: Սակայն փորձագետները կարծում են, որ նման քարտերն իրենց թանկ լինելու պատճառով մեծ տարածում չեն գտնի:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



