
Toshiba ճապոնական ընկերությունն այսօր որոշել է հետ կանչել և անվճար փոխարինել ավելի քան 3,4 միլիոն անձնական համակարգիչների սնուցման մալուխների ադապտորները, ներառյալ՝ Dynabook ժողովրդականություն վայելող նոութբուքերը, փոխանցում է ТАСС-ը:
Խոսքը վերաբերում է 2009 թվականի դեկտեմբերից մինչև 2011 թվականին հուլիսն արտադրվածներին, ասված է ընկերության հաղորդագրության մեջ: Ինչպես նախազգուշացնում է Toshiba-ն, անորակ դետալների պատճառով ադապտերները կարող են բռնկման պատճառ դառնալ:
Փոխարինման են ենթակա ինչպես Ճապոնիայի ներսում, այնպես էլ արտասահմանում վաճառված սարքերը:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



