22-06-2018 11:50
4072

Կիևում գտնվող Oshiadbank-ի բաժանմունքի պատուհանով ներս են նետել պայթուցիկ սարք, հայտնում է ТАСС-ը հղում անելով տեղի ոստիկանությանը:
«Նախնական տվյալով՝ երկու անհայտ անձինք բանկի պատուհանով ներս են նետել պայթուցիկ սարք և թաքնվել: Պայթյունից հետո գրասենյակում հրդեհ է բռնկվել», — ասել են ոստիկանությունից:
Դեպքի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է կրակը մարել: Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով ոչ-ոք չի տուժել:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



