
«Ալֆա Բանկը» չի ափսոսում, որ Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի հետ գովազդային պայմանագիր է ստորագրել, ասել է բանկում ՖԻՖԱ-ի նախագծի տնօրեն Ելենա Չեխոևան:
«Իհարկե, ոչ: Ֆուտբոլային թիմում կա 11 խաղացող և մեկ մարզիչ: Առանց պարտություն խաղեր չկան, դրա համար էլ անկախ արդյունքներից, Մեսսին իր գործի վարպետն է, աշխարհի լավագույն խաղացողներից մեկը, և «Ոսկե խաղակոշիկի» միակ հնգյակի դափնեկիրը»,-RNS-ի համապատասխան հարցին պատասխանել է նա:
Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի խմբային փուլում Խորվաթիայի հետ հանդիպման ժամանակ Արգենտինան 3:0 հաշվով պարտվել է:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



