jkjhkjhkj

23-06-2018 11:49 4166

Toplivo1

 

Վառելիքի գնի աճը Ռուսաստանում կարող է դառնալ զբոսաշրջային ուղեգրերի 10 տոկոսով թանկացման պատճառ, հայտնում է OANews-ը:

ՌԴ Տուրիզմի Դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Գորինի խոսքով՝ գնաճը կանդրադառնա ոչ միայն տեղական, այլև արտասահմանյան ուղեգրերի վրա:

Զբոսաշրջային ուղեգրերի գնի աճը նկատվում է արդեն ընթացիկ տարվա սկզբից: Եթե վառելիքի թանկացման գործընթացը կանգ չառնի, ապա ուղեգրերի արժեքն առնվազն 10 տոկոսով կարող է թանկանալ: Տուրօպերատորներն այդ ենթադրությունները դեռ չեն մեկնաբանել:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր