18-07-2018 11:07
3556

Վրաստանում արևային առաջին էլեկտրակայանը կառուցելու է Solar Power Georgia ընկերությունը՝ երկրի արևելքում գտնվող Կախեթիայի տարածաշրջանում:
Տարեկան 6,9 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա արտադրողականությամբ՝ 5ՄՎտ հզորությամբ կայանը տեղադրվելու է Ուդաբնո գյուղի մերձակայքում:
Ընկերության հետ համագործակցության պայմանագիր արդեն կնքվել է: Նախագծի արժեքը կազմում է 4,5 միլիոն դոլար, հայտնում է «Բիզնես-Վրաստանը»:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



