
Microsoft ընկերության շահույթը չորրորդ ֆինանսական եռամսյակում ավելացել է ամպային տեխնոլոգիաների ծառայությունների հատվածի շնորհիվ, ասվում է ընկերության պաշտոնական կայքում:
Ֆինանսական տարվա արդյունքում Microsoft-ի եկամուտը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 100 մլրդ դոլարը: Ինչպես հաղորդվում է, եռամսյակի արդյունքում մաքուր եկամուտը կազմել է 8.8 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8.07 մլրդ դոլարի համեմատ: Microsoft-ի եռամսյակային շահույթը մեծացել է 17 տոկոսով՝ հասնելով 30.1 մլրդ դոլարի:
Ցուցանիշը գերազանցում է շուկայի կանխատեսումները: Intelligent Cloud ստորաբաժանման շահույթը, որի կազմում ընդգրկված են Azure ամպային ծառայությունը և սերվերների համար ծրագրային ապահովման հատվածը, ավելացել է 23 տոկոսով՝ հասնելով 9.6 մլրդ դոլարի:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



