24-07-2018 15:22
3917

Գերմանական Deutsche Bank AG բանկը և Ուզբեկստանի Ազգային բանկը 500 միլիոն եվրոյի ներդրումային պայմանագիր են կնքել, հայտնում է Podrobno.uz-ը:
Միջոցներն ուղղվելու են տնտեսության տարբեր ոլորտների վարկավորմանը, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, բժշկության և այլն:
Deutsche Bank AG-ի միջոցների հաշվին վերաֆինանսավորվելու է ներմուծումն ԱՄՆ-ից, Չինաստանից,Կորեայից, Ճապոնիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից և Իսպանիայից:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



