
Ամերիկյան Facebook սոցիալական ցանցի արժեթղթերի գնի կտրուկ անկման հետևանքով սոցկայքի հիմնադիր-ղեկավար Մարկ Ցուկերբերգը մեկ օրում կորցրել է 16.8 մլրդ դոլար: Մինչդեռ ընկերությունը կրել է 130 մլրդ դոլարի կորուստ, հայտնում է Bloomberg-ը:
Դա տեղի է ունեցել Facebook-ի եռամսյակային ֆինանսական հաշվետվության հրապարակումից, նաև ոլորտի փորձագետների կողմից ընթացիկ տարվա կտրվածքով Facebook-ի համար բացասական կանխատեսում տալուց հետո: Դրա հետևանքով ընկերության արժեթղթերի գինն ընկել է 24 տոկոսով, ինչը Facebook-ի պատմության մեջ արժեթղթերի գնի անկման խոշորագույն դեպքն է:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



