27-07-2018 11:57
3774

Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Խալիդ ալ-Ֆալիհը հայտարարել է, որ նավթի աշխարհի խոշորագույն արտահանողը ժամանակավորապես դադարեցնում է Բաբ էլ Մանդեբյան նեղուցով սև ոսկու հումքի բոլոր մատակարարումները: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հուսիների եմենական զինված խմբավորումը հարձակում է գործել խոշոր տոննաժ երկու տանկերի վրա:
Նավթի մատակարարումները դադարեցվում են, մինչև տարածքի անվտանգությունը չվերականգնվի:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



