30-07-2018 12:16
3653

Apple տեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է, որ անվճար կվերանորոգի վերջերս Ճապոնիայի հարավ-արևմտյան շրջանում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների հետևանքով վնասված iPhone-ները, Mac համակարգիչները, iPad-ներն ու iPod-ները, հայտնում է The Verge-ը:
Ընկերությունից հայտարարել են, որ տուժած բնակիչները կարող են համապատասխան հեռախոսահամարով զանգահարել Apple Support ծառայությանը կամ էլ առցանց դիմում գրել: Հայտնի է, որ Apple-ն անվճար վերանորոգման ծառայությունը կտրամադրի մինչև սեպտեմբերի վերջ:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



