31-07-2018 11:06
2132

Շվեդական Nordea Bank AB-ը կրճատում է մոտ 6 հազար աշխատատեղ՝ փորձելով մարդկանց փոխարինել ռոբոտներով, հայտնում է Bloomberg-ը:
Nordea Bank-ի նոր գործադիր տնօրեն Կասպեր ֆոն Քոսքուլը նշել է, որ 10 տարի անց ոլորտում կարող է մնալ աշխատակիցների 50 տոկոսը: Թոփ մենեջերի կարծիքով՝ միայն այդպես հնարավոր կլինի ապագայում պահպանել մրցունակությունը, քանի որ ռոբոտները սկսել են մարդկանց փոխարինել տարբեր ոլորտներում:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



