jkjhkjhkj

31-07-2018 13:10 12819

INTERNET1

 

Բրիտանական Cable ծառայությունը, որը գնահատում է ինտերնետ կապի որակը, հրապարակել է ամենաարագ ինտերնետ կապով երկրների ցանկը:

Euromag-ի փոխանցմամբ՝ ամենաարագ ինտերնետ կապով երկրների վարկանիշը գլխավորել է Սինգապուրը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Շվեդիան ու Դանիան:

Ցանկի չորրորդ տեղում հայտնվել է Նորվեգիան, որին հետևել են Ռումինիան, Բելգիան, Նիդեռլանդները, Լյուքսեմբուրգն ու Հունգարիան: Աղբյուրը մանրամասնում է, որ մասնագետները հավաքել են տվյալները 12 ամիս՝ 200 երկրում և տարածաշրջանում:

Նրանք հաշվել են՝ ինչքան ժամանակ է պահանջվում 5 գիգաբայթանոց ֆիլմ ներբեռնելու համար՝ երկրում կապի միջին արագության պայմաններում: Վարկանիշը կազմողները նաև նշել են, որ մի տարում ինտերնետ կապի միջին արագությունը բարձրացել է 23 տոկոսով, ինչը, նրանց կարծիքով, լավ արդյունք է:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր