jkjhkjhkj

02-08-2018 16:03 4348

WELLS FARGO

 

Ամերիկյան Wells Fargo & Co բանկը համաձայնել է վճարել 2,09 միլիարդ դոլար տուգանքը՝ ԱՄՆ արդարադատության նախարարության հայցը կարգավորելու նպատակով, որը բանկին մեղադրում է հիփոթեքային արժեթղթերի վաճառքի ժամանակ ոչ իրավական գործողությունների համար:

Արդարադատության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ բանկի աշխատակիցները տեղյակ էին, որ այդ թղթերի հիման վրա տրամադրված վարկերը տրվել են անձանց, որոնք եկամտի մասին ոչ ստույգ տեղեկատվություն են տրամադրել:

Բանկի գործողությունների հետևանքով վնասը, որը հասցվել է նաև կառավարական ենթակառուցվածքներին՝ գնահատվում է մի քանի միլիարդ դոլար:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր