jkjhkjhkj

03-08-2018 15:14 4916

Bank Leumi

 

Իսրայելի խոշորագույն բանկերից մեկը՝ Bank Leumi-ն, ամերիկյան Warburg Pincus հիմնադրամի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել իր քարտային բիզնեսը վաճառելու վերաբերյալ: Գործարքը կարժենա 562 միլիոն դոլար:

Բաժնետերերը սպասում են, որ վաճառքը կիրականացվի առաջիկա 4 ամսում:

Բանկը Leumi Card-ը վաճառում է 2017 թվականին ընդունված օրենքի պատճառով, որը վարկային կազմակերպություններին պարտադրում է ազատվել իրենց պատկանող քարտային բիզնեսներից՝ ոլորտի մրցունակ շուկա ապահովելու նպատակով:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր