jkjhkjhkj

24-09-2018 10:50 1668

china 1

 

Միացյալ Նահանգներում կեսգիշերից ուժի մեջ են մտել նոր 10-տոկոսանոց մաքսատուրքերը Չինաստանից ներմուծվող 200 մլրդ դոլար գումարի չինական ապրանքների վրա:

Միաժամանակ Չինաստանում 60 մլրդ դոլար գումարի նոր մաքսատուրքեր են սահմանել ամերիկյան ապրանքների նկատմամբ:

Ավելի վաղ կողմերը սակագներ էին սահմանել 50 մլրդ դոլար արժեքով արտադրանքի վրա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Չինաստանից ներմուծվող 200 մլրդ դոլար գումարի ապրանքների համար սեպտեմբերի 24-ից 10-տոկոսանոց մաքսատուրքերի սահմանման, նաև 267 մլրդ դոլարի չափով հավելյալ մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին, եթե ՉԺՀ-ն պատասխան միջոցներ ձեռնարկի:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր