Եվրասիական տնտեսական միության կողմից Առևտրի համաշխարհային կազմակերպության դիտորդի կարգավիճակ ստանալու ընթացակարգը կարող Է տևել մոտ երկու տարի, ՏԱՍՍ-ին տված հարցազրուցում հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«Նախ մենք պետք է ստանանք մեր երկրների համաձայնությունը, այնուհետև այդ առաջարկը կներկայացնենք պետությունների ղեկավարներին: Այն բանից հետո, երբ նրանք կտան իրենց համաձայնությունը, կդիմենք Առևտրի համաշխարհային կազմակերպությանը: Կարծում եմ՝ դա կտևի առավելագույնը երկու տարի»,-ասել է նա: Սարգսյանն ընդգծել Է, որ Եվրասիական տնտեսական միության հինգ անդամներից չորսն ԱՀԿ-ի լիիրավ անդամներ են: Դա նշանակում Է, որ երբ ԱՀԿ-ի հարթակներում բանավեճ Է ծավալվում մաքսատուրքերին կամ փոխադարձ առեւտրի խոչընդոտներին վերաբերող այս կամ այն հարցի շուրջ, այդ երկրները չեն կարող ինքնուրույն նման բանակցություններ վարել, քանի որ այդ լիազորությունները հանձնված են վերազգային մարմնին՝ ԵԱՏՀ-ին:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am


