01-10-2018 12:31
1307

Իրանի արտգործնախրար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ եվրոպական 7 կենտրոնական բանկեր համաձայնել են ստեղծել հատուկ վճարային համակարգ՝ ԵՄ-ի և ԻԻՀ-ի համար, որպեսզի կողմերի միջև երաշխավորվի բիզնեսի և առևտրի անցկացում՝ ԱՄՆ պատժամիջոցների ֆոնին:
Radio Farda-ն Zarif Says Seven European Central Banks Will Assist Trade With Iran նյութում հայտնում է, որ Զարիֆը չի նշել, թե որ 7 բանկներն են մասնակցելու նախաձեռնությանը: Վճարային համակարգը չի օգտագործելու ամերիկյան դոլար, այլ շարժն ապահովելու է եվրոյով:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



