jkjhkjhkj

03-10-2018 12:17 1700

Hong Kong

 

ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ՔԱՂԱՔՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

2018 թվականի աշնանը Հոնգկոնգը դարձել է ընկերությունների համար աշխատակիցների տեղակայման աշխարհի ամենաթանկ քաղաքը, հայտնում են Savills ընկերությունից:

Այնտեղ մեկ աշխատակցի համար Չինաստանի գործնական կենտրոնում բնակարանի կամ գրասենյակային տարածքի վարձակալության արժեքը հասնում է 112,4 հազար դոլարի՝ մեկ տարվա համար: Երկորդ հորիզոնականում Նյու Յորքն է՝ 108,2 հազար դոլարով:

Երրորդ տեղում է Լոնդոնն է. այնտեղ մեկ տարվա վարձակալության արժեքը հասնում է 96 հազար դոլարի:

Ցուցակում տեղ են գտել նաև Տոկիոն, Ամստերդամը, Սան Ֆրանցիսկոն, Դուբայը, Դուբլինը. Փարիզը և Պեկինը:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր