jkjhkjhkj

15-10-2018 16:17 904

DANSKE BANK 3

Danske Bank-ը սկսել է էստոնական մասնաճյուղի փակման գործընթացը: Խոսքը փողերի լվացման հետ կապված սկանդալում ներգրավված մասնաճյուղի մասին է, հայտնում է Reuters-ը:

Danske Bank-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ բանկը ստիպված է դադարեցնել Էստոնիայում ծառայությունների և պրոդուկտների տրամադրումը: Վարկային կազմակերպությունը մտադիր է Բալթյան երկրում դադարեցնել գործունեությունը հաջորդ տարվա ապրիլից: Danske Bank-ը մտադիր է կենտրոնանալ սկանդինավիան շուկայում:

Հիշեցնենք, որ էստոնական Danske Bank-ի միջոցով լվացել են ավելի քան 53 միլիարդ դանիական կրոն (7 միլիարդ եվրո): Էստոնական մասնաճյուղում լվացում անցած անօրինական միջոցները փոխանցվել են Ռուսաստանից, Մոլդովայից և Ադրբեջանից:

 

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր