16-10-2018 12:17
3309

ESET ՏՏ անվտանգության ընկերությունն արձանագրել է DanaBot բանկային տրոյանի ակտիվություն: Այդ ծրագիրը հիմնականում խոցում է Եվրոպայի երկրների օգտատերերին, իսկ դրա օպերատորներն աստիճանաբար մեծացնում են վնասակարության ներուժը և ընդլայնում սփռվածությունը:
DanaBot-ը վնասակար ծրագրի նոր տեսակ է, տրոյանն առաջին անգամ արձանագրվել է այս տարի:
Դրա ստեղծման համար կիբերհանցագործներն օգտագործում են պարզ, սակայն արդյունավետ Delphi լեզուն:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



