jkjhkjhkj

23-10-2018 15:03 3325

TALKBANK1

 

Վիրտուալ TalkBank բանկը գործարկել է քարտեր, որոնցով հնարավոր է վճարումներ կատարել սմարթֆոնների Telegram մեսենջերով՝ Apple Pay, Samsung Pay և Android Pay տեխնոլոգիաների օգնությամբ:

Ընդ որում քարտով վճարումը հասանելի է լինելու սմարթֆոնում և բանկի բոթում՝ պատվերից 30 րոպե անց: Ինչպես նշվում է TalkBank-ի մամուլի հաղորդագրությունում՝ իր համար քարտեր թողարկելու է CUB JSC բանկը:

Բացի այդ TalkBank չաթ-բոթն արհեստական ինտելեկտի տեխնոլոգիայով ճանաչելու է տեքստը և ֆինանսական տվյալների վերլուծությունից հետո հաճախորդներին առաջարկվելու են բանկային տարբեր ծառայություններ:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր