
Ռուսական «Սբերբանկն» ու «ՎՏԲ»-ն չեն բացառում շրջանային ավիափոխադրողի ստեղծման համար ներդրումներ իրականացնելու հնարավորությունը, նաև հույս ունեն ստանալ պետական աջակցություն:
Ներդրումները կարող են կազմել առնվազն մեկ միլիարդ դոլար, սակայն նախագիծը պետք է կյանքի կոչվի պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում, ասել է «ՎՏԲ»-ի ղեկավար Անդրեյ Կոստինը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխն աջակցում է նախաձեռնությունը, սակայն սպասում է, թե երբ կներկայացվեն նախագծի մանրամասները:
Ինչու՞ են բանկերը ցանկանում միջոցներ տրամադրել ոչ պրոֆիլային նախագծում: Ավիափոխադրողի ստեղծումը, որն օգտվում է լիզինգային «դուստրի» ծառայություններից՝ լավ հնարավորություն է փողերին ստիպել աշխատել: Միայն թե լինի պահանջարկ:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



