
Բիզնես-գործարքների համար ամենահարմարավետ բանկը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ճանաչվել է «Սբերբանկը», հայտնել են բանկի մամուլի բաժնից:
«Բանկը հաճախորդներին տրամադրում է միջոցների հոսքի կառավարման ամենանորարարական մեթոդները, և դա իր դերն է խաղացել գործունեության գնահատման ժամանակ»,- նշել են «Սբերբանկից»:
Բացի այդ՝ «Սբերբանկը» նոր հաճախորդներին առաջարկում է «Թեստ դրայվ» ծառայությունների փաթեթը՝ մեկ ռուբլու դիմաց: Դրանից կարող են օգտվել մասնավոր ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք, որոնք բանկում հաշիվ չունեն:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



