
2019 թվականին շրջանառության մեջ կդրվի հուշադրամ՝ նվիրված Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, ասված է բյուջետային ուղերձում, որը Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ֆիլիպ Հեմոնդը երկուշաբթի ներկայացրել Է Համայնքների պալատում (խորհրդարանի ստորին պալատում):
«Թագավորական դրամահատարանը կթողարկի մետաղադրամ՝ նվիրված Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն: Այն մատչելի կլինի սկսած 2019 թվականի գարնանից»,- նշված է 109-էջանոց փաստաթղթում:
Բրիտանական զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ խոսքը վերաբերում է 50-փենսանոց մետաղադրամին: Դրա դիմերեսին, ըստ ավանդույթի, պատկերված կլինի կառավարող միապետի՝ Եղիսաբեթ Երկրորդի դիմանկարը: Դարձերեսին կլինի «Բարեկամություն բոլոր ազգերի հետ» մակագրությունը, որը, հեղինակների մտահղացմամբ, «դրական ազդանշան կտա ամբողջ աշխարհին»: Հուշադրամը պետք է շրջանառության մեջ մտնի ուղիղ հինգ ամիս անց՝ 2019 թվականի մարտի 29-ին՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ենթադրյալ օրը:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



