jkjhkjhkj

05-11-2018 11:54 2124

HSBC STANDARD CHARTERED 1

 

HSBC և Standard Chartered միջազգային ֆինանսական կորպորացիաները հայտարարել են առևտրի ֆինանսավորման համար բլոկչյան հարթակի գործարկման մասին: Պաշտոնապես, eTrade Connect կոչվող առցանց հարթակը ներկայացվել է Հոնկոնգում հոկտեմբերի 31-ին, հարթակի զարգացման համար HSBC-ի և Standard Chartered -ի գործընկերներ են դարձել ևս 10 բանկեր:

Հաղորդվում է, որ eTrade Connect- ի հիմնական նպատակն է աշխատանքային գործընթացների օպտիմալացումը: Դրա ֆունկցիոնալությունը ներառում է փաստաթղթերի թվայնացում և միջանկյալ գործառնությունների մի մասի ավտոմատացում, որի շնորհիվ կողմերի փոխգործակցությունը դառնում է ավելի արդյունավետ, և նրանք արագ ստանում են անհրաժեշտ ֆինանսավորում:

Բացի այդ, eTrade Connect- ը կվերացնի վարկային և այլ կարևոր փաստաթղթերի կեղծման ռիսկերը:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր