
«ՄՏՍ Բանկը» հաճախորդների համար բացել է սպառողական վարկերի առցանց ռեժիմով վերաֆինանսավորման հասանելիությունը:
Ինչպես բացատրվում է ֆինասական կազմակերպության հաղորդագրության մեջ՝ այժմ վարկերն ու վարկային քարտերը հնարավոր է վերաֆինանսավորել տարեկան 9,9 տոկոսադրույքով՝ առանց «ՄՏՍ Բանկի» ստորաբաժանում այցելելով:
Անհրաժեշտ է միայն լրացնել առցանց-հայտը: Որոշումը հաճախորդները ստանալու են մեկ րոպեի ընթացքում:
«Հաճախորդները կստանան մի շարք առավելություններ՝ ոչ միայն գայթակող տոկոսադրույքների, այլև ամսական վճարումների չափի կրճատման տեսքով: Բացի այդ՝ հաճախորդներին ցանկացած նպատակի համար կառաջարկվի լրացուցիչ գումար», — նշվում է հաղորդագրության մեջ:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



