jkjhkjhkj

12-11-2018 17:40 2870

DEDOLARIZACIA 1

 

Ռուսաստանը ջանքեր է գործադրում դոլարից կախվածության նվազեցման համար, դրանք արդեն որոշ արդյունքներ են բերել:
Ասվում է The Wall Street Journal թերթի հոդվածում, որը հրապարակվել է նախօրեին:

«Ռուսաստանը փորձում է հրաժարվել դոլարից այնինչ, նրա տնտեսությունն իր վրա զգում է ամերիկյան պատժամիջոցների ճնշումը, երկիրը պատրաստվում է նոր սահմանափակումների, որոնք, ինչպես սպասվում է, կկիրառվեն այս ամսվա վերջին»,- արձանագրված է նյութում: «Այսպես կոչված ապադոլարացումը, որը պաշտպանում են նախագահ Վլադիմիր Պուտինը և Ռուսաստանի Կենտրոնական բանկը, պետք է օգնի մեղմացնելու հարվածը, եթե արևմտյան պատժամիջոցներն ուղղված լինեն ֆինանսական համակարգի դեմ»,- նշում է հրատարկությունը:

Թերթի բերած գնահատումների համաձայն՝ «Ռուսաստանի բանկերում մասնավոր անձանց և ֆիրմաների արտարժույթներով ավանդների բաժինն այս տարա սեպտեմբերին նվազել է մինչև 26 տոկոս 2016 թվականի 37 տոկոս մակարդակի բարձրակետային ցուցանիշից»:

Բացի դրանից, «արտահանումից դոլարներով եկամուտների բաժինն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում նվազել Է մինչեւ 68 տոկոս 2013 թվականի 80 տոկոսից»:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր