jkjhkjhkj

16-11-2018 14:49 754

VKLAD2

 

Ռուսաստանի Բանկը 2018 թվականի վերջում բանկային համակարգում սպասում է ավանդների առնվազն 4 տոկոսանոց աճ, հայտարարել է ՌԴ Կենտրոնական Բանկի փոխնախագահ Վասիլի Պոզդիշևը:

«Մենք սպասում ենք, որ ավանդները մինչև այս տարվա վերջ աճելու են: Այդ հարցում մենք գրեթե վստահ ենք: Աճը նախնական կանխատեսումով կլինի 4 տոկոսի սահմաններում»-ասել է նա՝ Ղազախստանում տնտեսագետների հետ հանդիպման ժամանակ:

ԿԲ փոխնախագահը նաև շնորհանդես է ներկայացրել, որում ցուցադրված է Ռուսաստանի բանկային համակարգի դինամիկան՝ վերջին 9 ամսվա ընթացքում: Այսպես, 2018 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բնակչության ավանդների ծավալը կազմել է 26,9 տրիլիոն ռուբլի՝ գրանցելով 1,7 տոկոս աճ:

Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկը հոկտեմբերից սկսած բանկերում ավանդների աճ է նկատում: 2018 թվականի հոկտեմբերի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի ֆիզիկական անձանց ավանդների ծավալն աճել է 1,2 տոկոսով՝ առանց հաշվի առնելով արժույթի վերագնահատումը:

Ավելի վաղ ԿԲ-ից հայտնել են, որ սեպտեմբերին բանկերում ֆիզիկական անձանց ավանդների ծավալը կրճատվել է: Կարգավորիչի տվյալով՝ հոսքը հիմնականում արտարժութային ավանդների հաշվին կազմել է մոտ 0,5 տրլն ռուբլի:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր