jkjhkjhkj

19-11-2018 12:36 830

Bank of America1

 

Bank of America Merrill Lynch-ի հումքային շուկայի փորձագետները վերանայել են նավթի գների վերաբերյալ վերջին շրջանում արված կանխատեսումը, որը ենթադրում էր 2019 թվականին աճ՝ մինչև 95 դոլար մեկ բարելի դիմաց:

Շուկայում առաջարկների չափազանց մեծ կուտակում կա, բացատրվում են բանկի վերլուծաբանները:

Bank of America-ը հետևյալ կերպ է թարմացրել նավթի գների կանխատեսումը.

Bernt: 2018 թվականին միջին արժեքը կազմելու է 74 դոլար՝ մեկ բարելի դիմաց: 2019-ին՝ այն կկազմի 80 դոլար:

WTI: 2018 թվականին միջին արժեքը կազմելու է 64 դոլար՝ մեկ բարելի դիմաց: 2019-ին՝ այն կկազմի 71 դոլար:

Հաջորդ տարի նավթի շուկայում օրական 400 հազար բարել նավթի մատակարարման պակաս կլինի: 2018 թվականի չորրորդ եռամսյակում և 2019 թվականի առաջին եռամսյակում Իրանում նավթի արդյունահանումը կկրճատվի օրական մեկ միլիոն բարելով:

ԱՄՆ-ի նավթային արտադրության աճը խոչընդոտում են դուրսթողնման հնարավորությունների սահմանափակումները և նախկինում գրված կապիտալ ծախսերի ծրագրերի իրականացման կարգապահությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին բանկը կանխատեսումները բարձրացրել էր մինչև 95 դոլար մեկ բարելի դիմաց` ենթադրելով, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների պատճառով կարող է պահանջարկի պակաս լինել: Այն ժամանակ նավթի գինը գտնվում էին թրենդային մակարդակում և շուկայում խոսում էին, որ ապագայում այն կհասնի մեկ բարելի դիմաց 100 դոլարի:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր