
ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտվել, որ ռուսական խոշորագույն բանկերը՝ մտավախություն ունենալով, որ բնակչության միջոցների արտահոսքը կարող է շարունակվել, նաև միջազգային նոր պատժամիջոցների վերաբերյալ, որոշել են բարձրացնել քաղաքացիների հետաքրքրությունը դոլարային ավանդների նկատմամբ՝ բարձրացնելով տոկոսադրույքները:
Այսպիսով, այսօր լավագույն առաջարկները մոտ են տարեկան 4 տոկոս նիշի:
«Վեդոմոստի» թերթի տվյալով՝ միայն նոյեմբերի առաջին կեսին դոլարային ավանդների եկամտաբերությունը բարձրացվել է 10 վարկային կազմակերպություններում, որոնք ներառված են Թոփ-30-ում: Ընդ որում, որոշ ֆինանսական կառույցներ նաև որոշել են բարձրացնել եվրով ավանդների տոկոսադրույքները:
Ի դեպ, հիշեցնենք՝ ինչպես հաղորդում էր kp.ru կայքը, ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին կապիտալի արտահոսքը Ռուսաստանից ավելացել է 2,8 անգամ` 2018 թվականի ութ ամիսներին կազմելով 26,5 մլրդ դոլար:
Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա Միացյալ Նահանգները շարունակում է դրանք կիրառել նախանձելի պարբերականությամբ: Օրինակ, ավելի վաղ նոյեմբերին դրանց տակ հայտնվել են Ղրիմի «Այ-Պետրի», «Դյուլբեր», «Միսհոր» առողջարանները, նաև Mriya Resort & Spa հյուրանոցը և այն կառավարող «Գարանտ-ՍՎ» ԲԲԸ-ը:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



