jkjhkjhkj

20-11-2018 11:35 3145

ARL2

 

Ռուսաստանի գրավատների զարգացման ասոցիացիան ներկայացրել է զարգացման նոր ռազմավարությունը: Այն նախատեսված է մինչև 2023 թվականի համար: Փաստաթուղթը ենթադրում է Կենտրոնական Բանկի խիստ պահանջներից հրաժարվելու հնարավորություն, աշխատաժամի սահմանափակման չեղարկում և ապրանքների արժեքի բարձրացում՝ որոնք իրացվում են առանց առևտրի և արժեն մինչև 500 հազար ռուբլի, հայտնում է «Коммерсантъ»-ը:

Ըստ լրատվական կայքի՝ ասոցիացիան նաև ենթադրում է անցնել տարբերակված կանոնակարգի, շուկայի գորշ խաղացողների համար ներդնել քրեական պատասխանատվություն, հորդորել բանկերին վարկավորել գրավատներին:

Բացի այդ, ակնկալվում է պարտավորեցնել ռուսական ապահովագրական ընկերություններին ապահովագրել գրավը:

Ոլորտի մասնագետների խանկախեսմամբ՝ ռազմավարության իրականացումը շուկայում խաղացողների թիվը 10 տոկոսով պետք է ավելացնի՝ մինչև 4400 խաղացողի, իսկ ֆինանսական պորտֆելը՝ 20 տոկոսով: Այլ դեպքում՝ գրավատների թիվը կշարունակվի կրճատվել: Ըստ ԳԶԱ-ի՝ 2014 թվականից Ռուսաստանում գրավատների թիվը 1/4-ով կրճատվել է, իսկ պորտֆելը՝ մոտ 20 տոկոսով:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր