
Nissan ճապոնական ավտոկոնցերնի բաժնետոմսերն արժեզրկվել են՝ ընկերության ղեկավար Կարլ Գոնի ձերբակալության մասին լուրերից հետո:
Տոկիոյի ֆոնդային բորսայում վաճառվող ամենախոշոր ավտոարտադրողրից մեկի արժեթղթերն արժեզրկվել են 6.25 տոկոսով:
Ճապոնիայի դատախազությունը ձերբակալել է Գոնին և տնօրենների խորհրդի անդամ Գրեգ Քելիին եկամուտները թաքցնելու կասկածանքով:
Նոյեմբերի 22-ին կայանալիք տնօրենների խորհրդի նիստում կդրվի Գոնին և Քելիին անհապաղ աշխատանքից հեռացնելու հարցը:
Կարլոս Գոնը ղեկավարում է նաև Renault-Nissan-Mitsubishi Motors եռակողմ դաշինքը: Սկանդալի ֆոնին Renault-ի բաժնետոմսերը կորցրել են արժեքի 8.4 տոկոսը: Mitsubishi-ի արժեթղթերը արժեզրկվել են 6 տոկոսով:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



