
Բջջային և առցանց բանկերի տեխնոլոգիաները խոցելի են ցանցահենների համար, հայտնել են կիբերանվտանգության ոլորտի մասնագետները, գրում է «Коммерсантъ» թերթը:
Փորձագետների կարծիքով, խարդախների զոհ դառնալու ռիսկը բարձր է Ռուսաստանում գործող հավելվածների ավելի քան 50 տոկոսում: Նույնիսկ անձնական հաշիվ մուտք գործելու հաստատման գաղտնաբառը մեկ անգամ SMS-ով ուղարկելու դեպքում, այն կարող են գողանալ:
Այսպիսով, ցանցահենները կեղծ փաստաթղթերով կարող են ստանալ SIM-քարտի կրկնօրինակը կամ օգտագործել հատուկ սարք`հաղորդագրությունը որսալու համար:
Հաշվի հասանելիություն կարելի է ստանալ նաև գաղտնաբառի ընտրության միջոցով: Հաստատման համար օգտագործվում է չորս թվից բաղկացած գաղտնաբառ:
Եթե երեք անգամ այն սխալ մուտքագրել, ապա գործողությունն արգելափակվում է:
Այնուամենայնիվ, եթե վերցնել 5555 պայմանական գաղտնաբառ և գումար դուրս գրելու համար 5000 գործարքի փորձ իրականացնել, ապա գուշակության հավանականությունը 99 տոկոս է:
Բացի այդ, կիբեր կեղծարարները կարող են մուտք գործել բանկի հաճախորդի անձնական հաշիվ հանրային Wi-Fi- ի օգտագործման դեպքում: Հրատարակության զրուցակիցները նշել են, որ բջջային բանկեր կոտրելու համար գործիքների վաճառքն ակտիվորեն իրականացվում է դարքնետում:
Բջջային բանկի «մուտքի գործիքի» միջին արժեքը կազմում է 22 դոլար:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



